Կարծիք

12.12.2022 13:33


Երեկվա զբոսանքի դերասանությունն ու էսօրվա փողոցներ փակելը (տեսանյութ)

Երեկվա զբոսանքի դերասանությունն ու էսօրվա փողոցներ փակելը (տեսանյութ)

Այսօր հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը Հրապարակով անցնելիս։ Մինչ շարասյան հայտնվելը, ոստիկանությունը ճանապարհը մաքրեց երթևեկող ավտոմեքենաներից, զեբրաների մոտ կանգնեցրեց ոստիկանների, որ քաղաքացիներին թույլ չտան փողոցը հատել, մինչև դա գա-անցնի։

Սովորական բան է, արդեն ուշադրություն չենք դարձնում։

Բայց խիստ ուշագրավ է երեկվա դերասանության ֆոնին․ տեսանյութ էին հրապարակել ու ֆոտոներ, թե Աննան Նիկոլին թևանցուկ՝ Աբովյան փողոցով քայլում են, մարդ չկա, քաղաքացին բացակայում է, իրենք հավեսով զբոսնում են, վայելում «ազատությունը», հետո հասնումեն հրապարակ, որը ևս մաքուր է քաղաքացիներից, քաղաքացիներին «արտաքսած» բերետավորներն են շարքով կանգնել։

Էս մարդը, որ ընդամենը մեքենայով պետք է «զբոսնի», քաղաքում ավտո ու մարդ չեն թողնում շարժվի, բա որ ոտքո՞վ է դուրս գալիս ինչ կանեն։ Էժան փիարի համար երկու հատ սելֆի ու կես րոպեանոց վիդեո ստանալու համար վաստակում են լիքը քֆուրներ ու թշնամու պիտակներ, որոնցից, իհարկե, ինչպես պարզվեց, չեն էլ վիրավորվում։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը