Լրահոս

07.12.2022 12:00


Երևանում Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին

Երևանում Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի մահացած վարորդի և Nissan-ի վարորդի ինքնությունը։

Վթարի պատճառը եղել է այն, որ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Այս խորագրի վերջին նյութերը