Լրահոս

06.12.2022 10:57


Այսօր և վաղը մետրոն ժամը 11:00-18:00-ը չի գործելու

Այսօր և վաղը մետրոն ժամը 11:00-18:00-ը չի գործելու

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, չի գործելու: Այս մասին կրկին հիշեցնում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից։

«Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակություններն, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։

Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։

Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։

Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11։00-ից մինչ ժամը 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու»,-գրել է Մետրոպոլտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը