Լրահոս

05.12.2022 13:54


Արմավիրում՝ սեփական տանը, հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի դին՝ ծառից կախված վիճակում

Արմավիրում՝ սեփական տանը, հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի դին՝ ծառից կախված վիճակում

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։

Այս խորագրի վերջին նյութերը