Քաղաքական

03.12.2022 22:15


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզ (լուսանկար)

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզ (լուսանկար)

Այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը և Արգիշտի Գևորգյանն այցելել են Գեղարքունիքի մարզ:

Եղել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով սահմանամերձ դարձած գյուղերում, այցելել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին:

Ժողովրդի հետ հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ ունեցել Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:

Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն:

Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը:

Առաջիկա օրերին խմբակցության պատգամավորները լինելու են նաև այլ մարզերում:

Այս խորագրի վերջին նյութերը