Լրահոս

03.12.2022 16:10


Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11:00-ից 18:00-ն չի գործի

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11:00-ից 18:00-ն չի գործի

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում չի գործի՝ «Մանկական Եվրատեսիլի» շրջանակում անցկացվող նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով:

Երևանի մետրոպոլիտենից պարզաբանում են՝ այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է Հայաստանի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր: Այն անցկացվելու է Երևանի մետրոպոլիտենում: Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում:

«Մանկական Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Երևանում դեկտեմբերի 11-ին:

Այս խորագրի վերջին նյութերը