Քաղաքական

28.11.2022 19:51


Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 նռնականետ. հայկական կողմն ունի երկու վիրավոր

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 նռնականետ. հայկական կողմն ունի երկու վիրավոր

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Այս խորագրի վերջին նյութերը