Քաղաքական

28.11.2022 09:07


ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որն առաջարկում է ՀԱՊԿ-ը որպես օգնություն Հայաստանին և որում կան տարբեր միջոցներ՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այս սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից»,- ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խմբ.) այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը