Լրահոս

24.11.2022 13:40


Աբովյան քաղաքում բախվել են Mercedes-ն ու 2 Opel-ներ․ կա վիրավոր

Աբովյան քաղաքում բախվել են Mercedes-ն ու 2 Opel-ներ․ կա վիրավոր

Նոյեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Գևորգ Հ․-ի վարած Opel մակնիշի, 62-ամյա Հայկազ Ա․-ի վարած Opel մակնիշի և 27-ամյա Սևադա Դ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Լ․ Ե․-ն բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը