Կարծիք

18.11.2022 22:26


Բանտում, թե ազատության մեջ՝ գնալո՛ւ ենք դեպի հաղթանակ

Բանտում, թե ազատության մեջ՝ գնալո՛ւ ենք դեպի հաղթանակ

Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ, կես տարուց ավել ապօրինի կալանքի մեջ գտնվելուց հետո վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ իմ կալանքի տակ մնալու որոշումը և այսօրվանից ես արդեն ազատության մեջ եմ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին եղել են իմ և ընտանիքիս կողքին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ շահերը պաշտպանող և միևնույն ժամանակ արդեն իմ և մեր բոլորի պայքարի մաս կազմող Benik Galstyan-ին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակցությանն ու նրա գաղափարախոսությանը, որի շնորհիվ ինձ համար անհաղթահարելի ու անկարելի ոչի՛նչ չկա, չի՛ եղել և չի՛ լինելու իմ կյանքում։

Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ ասում եմ՝ անկախ նրանից, թե ես՝ երբ և որտեղ կլինեմ, իմ և իմ ընկերների պայքարը՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հայ ժողովրդի անկախության ու ազատության, շարունակվելու և հասնելու՛ է վերջնական հաղթանակի։

Թող բոլորը իմանան՝ անկախ հիասթափություններից և անկումներից, քանի դեռ շնչում ենք, մեզ ընկած ո՛չ ոք չի տեսնելու...

Արցախը չի՛ ընկնելու և վե՛րջ...

Բանտում, թե ազատության մեջ՝ գնալո՛ւ ենք դեպի հաղթանակ...

Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը