Կարծիք

18.11.2022 12:57


Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ

Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ

Այսօր Թեհրանում Բաքվի բռնապետսկան վարչախմբի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի գործողության ժամանակ իրանցի երիտասարդ ցուցարարները բարձարաձայնել են նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում բռնաճնշումների, ձուլման և «սպիտակ» ցեղասպանության քաղաքականության զոհ թալիշ ժողովրդի իրավունքների մասին։

Լինելով մերձավորարևելյան գերտերություն Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ։

Մասնավորապես, այն դեպքում, երբ Բաքվի բռնապետսկան վարչախումբն Անկարայի իր օպերատորների անմիջական մասնակցությամբ փորձում է առաջ մղել նաև Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը կտրելուն միտված տխրահռչակ «թուրանական միջանցքի» գաղափարը, իրանական կողմից մեթոդաբար նախապատրսատվում է այդ «միջանցք» կոչեցյալը գրողի ծոցը ուղարկելու բազմաքայլ գործողություն, որի բաղադրիչներից են լինելու ոչ միայն Հայաստան-Իրան հազարամյակների սահմանի անվտանգության պահովումն, այլ նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հարավային թալիշաբնակ շրջաններում և Նախիջևանում իրանական ազդու ներկայության ապահովումը։

Նման գործելաոճն, ըստ էության, օրինակելի է, քանզի, եթե ցանկանում ես թշնամուն զրկել Արցախի և Սյունիքի նկատմամբ լկտի հավակնություններից, այդ թշնամին պետք է, պատկերավոր ասած, այյ Արցախներ ստանա տեղաբնիկ ժողովուրդների բանտ իր իսկ արհեստածին կազմավորման մի քանի այլ կետերում, ինչի վերջնանպատակը պիտի լինի այդ արհեստածին գոյացության վերակազմավորումը բնականոն ազգային մի քանի պետության տեսքով։

Վարդան Ոսկանյանի թելեգրամյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը