Կարծիք

30.10.2022 11:18


Ծախու գրչակը պայքարում է կոռուպցիայի դեմ

Ծախու գրչակը պայքարում է կոռուպցիայի դեմ

քեմալիստների (քպ) ավազակախմբի պարագլուխը, ասում են, ինչ-որ բաներ է բլբլացել, թե՝ կոռուպցիայի դեմ չուծ լի տիեզերական մասշտաբի պայքար են մղել, այան-բույան...

Կոռուպցիայի դեմ պայքար մղողներին նայեք... Ուղիղ իմաստով՝ նայեք: Իրա՜նք, իրենց բոխաղակալած վիճակնե՜րը: Ամենից կոռումպացված իշխանության պարագլուխը կոռուպցիայի դեմ պայքարից է խոսում: Էն, որ կիկոլի ու աննայի ազգուտակերը, դասընկեր-մասընկերները իշխանության մեջ են, աներձագով-բանով դեպուտատ-մեպուտատ են, դա ամենից ցայտուն կոռուպցիան է, էլի: Հլա Գռզոյի մասին բան չեմ ասում:

Էն, որ իրենց ամբողջ կազմով պետական բյուջեից ձրիակերական պարգևավճարներ են ստանում, դա ամենից ուղիղ կոռուպցիա է:

Չէ, հլա մի հատ Ալենի ու Պապիկյանի վրա նայեք: Թշերն ասֆալտի յուղից պլպլում են:

Մի հատ Ավինյանին հիշեք, թե ինչերին է ձեռքը գցել: Կամ էն «դոկտոր մահը»: Հետաքննողները կոտորվեցին օրումեջ դրա կոռումպացված թելերը բացահայտելով:

Հա, ու մի բան էլ. կոռուպցիայի դեմ պայքարելուց խոսում է մեկը, որ փողի դիմաց սրա-նրա մասին էս ու էն է գրել կամ շանտաժ է արել, որ չգրի (Միքայել Մինասյանի՝ այդպես էլ չհերքված բացահայտումը): Ծախու գրչակը պայքարում է կոռուպցիայի դեմ... Ձյուն գա գերեզմաններիդ, եթե իհարկե, բախտներդ բերի ու գերեզման ունենաք:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը