Կարծիք

27.10.2022 16:48


Այն, ինչ չհաջողվեց Թուրքիային 1999-ի հոկտեմբերի 27-ին, հաջողվեց 2018-ի ապրիլին

Այն, ինչ չհաջողվեց Թուրքիային 1999-ի հոկտեմբերի 27-ին, հաջողվեց 2018-ի ապրիլին

23 տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովում հենց նիստի ժամանակ, ահաբեկչական խմբի կողմից գնդակահարվեցին երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, մի շարք պատգամավորներ և նախարարներ:

Այդ սպանդը շարքային ահաբեկչություն չէր և կազմակերպված չէր մեկ խմբի կողմից: Նրանք լոկ կատարողներն էին: Իրենց պատվիրատում դրսում էր: Այդ սպանդի նպատակը մեկն էր, նախ գլխատել երկիրը, զինված պառակտում մտցնել, որը, ըստ այդ սցենարի, պետք է հանգեցներ քաղաքացիական պատերազմի: Դրա արդյունքում Հայաստանը պիտի հայտնվեր քաոսի մեջ, որից էլ պետք է օգտվեր Ադրբեջանը: Այս սցենարի հեղինակը Թուրքիան էր:

Ինչպես հայերը օգտվեցին Ադրբեջանի 1993-94 թվականների քաղաքացիական խժդժություններից, ապա 1999-ին Անկարայի պատկերացմամբ Ադրբեջանը պիտի օգտվեր Հայաստանի սպասվող քաոսային վիճակից: Հենց դրա համար էին կազմակերպել 1999-ի հոկտեմբերի 27-ի սպանդը: Ենթադրվում էր, որ այդ ահաբեկչությունից հետո, ՀՀ զինված խմբավորումները պիտի իրականացնեին պետական հեղաշրջում և երկրում սկսվեր քաղաքացիական պատերազմ:

Բացի այդ, Անկարայում շատ լավ գիտակցում էին, թե ինչ հանրային, քաղաքական թռիչք ունեցավ Վազգեն Սարգսյանը: Նրան թուրքերը համեմատում էին իրենց Աթաթուրքի հետ և համոզված էին, որ նրա վերացմամբ Հայաստանը կզրկվեր իր այն ապագայից, որին հասան թուրքերը Աթաթուրքի ժամանակ: Հետաքրքիր է, որ այն ժամանակ էլ՝ 100 տարի առաջ, Աթաթուրքի դեմ կազմակերպվեց մահափորձ, բայց անհաջող: Կազմակերպիչները բրիտանացիներն էին, սակայն, նրանց դա այն ժամանակ չհաջողվեց:

Սակայն թուրքերին չհաջողվեց հասնել իրենց նպատակին 1999-ի հոկտեմբերին: Քանզի այդ մեծ աղետից հետո, այնուամենայնիվ, Հայաստանում չբռնկվեց քաղաքացիական պատերազմ: Ճիշտ է Վազգենն արդեն չկար, բայց բախումներ նույնպես չեղան: Այսպիսով կարող ենք ասել, որ Անկարային մասնակիորեն հաջողվեց հասնել իրենց նպատակին: 1999-ից հետո Հայաստանը ոչ միայն չընկճվեց, այլև թռիչքային նոր զարգացում ապրեց: Իսկ Ղարաբաղի հարցում ութ տարի անց հաջողվեց բեկում մտցնել, որի արդյունքում միջազգային հանրությունը ստիպված եղավ փոխել իր դիրքորոշումը և ընդունել այն դրույթը, ըստ որի, Ղարաբաղը կարող է ինքնորոշվել Ադրբեջանից դուրս՝ հանրաքվեի միջոցով:

Դրանից հետո Թուրքիայի անվտանգության խորհուրդը 2015-ին ընդունեց գաղտնի մի փաստաթուղթ Հայաստանի և Հունաստանի վերաբերյալ: Այդ գաղտնի փաստաթղթի մասին պատահականորեն հայտնի դարձավ 2020-ի գարնանը, երբ թուրք փաստաբաններից մեկի ձեռքին էին հայտնվել այդ փաստաթղթերը:

Պարզվեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես հրահրվել էր Թուրքիայի կողմից, բայց նույնպես դա արդյունք չբերեց Անկարային: Հայաստանի և Արցախի բանակները այն ժամանակ դեռ կազմաքանդված չէին, ինչպես դա միտումնավոր իրականացվեց 2018-ի պետական հեղաշրջումից հետո:

2018-ի հեղաշրջման մասին թուրքական գաղտնի փաստաթղթերը դեռ բացահայտված չեն, սակայն կարծում ենք, որ դա ընդամենը ժամանակի հարց է լինելու: Քանզի Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ սկսած 2018-ին, ցույց են տալիս մեկ բան, այն է՝ նրա բոլոր քայլերը հետապնդում էին ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Դրանք արդեն անհերքելի փաստեր են, որոնք հնարավոր չէ հերքել:

Փաշինյանն իր քայլերով հասել է իր տրամաբանական ավարտին: Նա արդեն կործանել է Արցախը, հերթը Հայաստանին է հասել:

Այն, որ դա նրան չի հաջողվելու, հասկանալի է, քանզի մեկ մարդը չի կարող մի ողջ ժողովուրդ կործանել: Բայց մեզ՝ հայերիս համար ամոթ է, որ մենք հասել ենք այս նվաստացուցիչ մակարդակի:

Աշխարհը մեզ վրա ծիծաղում է, դրսում մարդիկ զարմանում են մեր անսահման պարզունակ և պրիմիտիվ պատկերացումների վրա:

Արդեն հասկանալի է դառնում, թե ինչու հենց մենք ցեղասպանվեցինք 1915-ին: Եվ պետք է նշել, որ դրա մեջ առաջին հերթին մեր մեղքն էր մեծ: Առանց այդ մեղքի ճանաչման, մենք իրավունք չունենք մեղադրել մյուսներին՝ թուրքերին, ռուսներին, ամերիկացիներին կամ եվրոպացիներին:

Մենք այդպես էլ չկարողացանք այս 30 տարիների ընթացքում ձևավորել ամբողջական պետություն:

Մենք այդպես էլ չյուրացրեցինք մեր պատմական անցյալի դառը սխալները: Արդյունքում ժողովուրդը մնաց մտածողության հին կարծրատիպերի մեջ, որտեղ պետականության նույնիսկ նշույլ չկա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը