Կարծիք

27.10.2022 15:23


Ամեն օր, ամեն ժամ արդյունաբերական մասշտաբներով այս աղբը լցվում է մարդկանց գլուխները

Ամեն օր, ամեն ժամ արդյունաբերական մասշտաբներով այս աղբը լցվում է մարդկանց գլուխները

Ընկերներս հաճախ են զարմանում, որ ժողովուրդն ընդհանրապես չի ընկալում, չի գիտակցում Հայաստանի գլխին կախված վտանգը։

Բայց նույնիսկ մեդիագրագետ ընկերներս միշտ չէ, որ լիարժեք պատկերացնում են, թե ինչ կարգի քարոզչական հեղեղի ազդեցության տակ է շարքային քաղաքացին։ Նայե՛ք, օրինակ՝ ձեր բարեկամների հեռախոսներում, թե Յութուբն իրենց ինչ է առաջարկում դիտել, ֆեյսբուքյան ինչ էջերի էին բաժանորդագրված...

«Ադրբեջանի կործանումն անխուսափելի է», «Ադրբեջանը կանցնի ջրի տակ», «Բայդենը 100 ինքնաթիռ զենք է ուղարկել Հայաստան», «Ալիև ծնկաչոք զանգելու է ամերիկացիներին» և այլն, և այլն։

Ամեն օր, ամեն ժամ արդյունաբերական մասշտաբներով այս աղբը լցվում է մարդկանց գլուխները։ Ուշադրություն դարձրեք, որ այս նյութերում աշխարհի ու տարածաշրջանի տերություններին միայն մի բան է հուզում. Հայաստանի պայծառ ապագան ու Ադրբեջանը կործանելը։

Եթե ձեզ թվում է, թե սա մարգինալների համար նախատեսված աղբ է, ամեն նկարի ներքևում երևում են ալիքների բաժանորդների թվերը և դիտումների քանակները (տասնյակ և հարյուր հազարավոր բաժանորդներ ու դիտումներ)։

Սա ուղղակի 10 րոպեում YouTube-ում առանց շատ խորանալու գտածս նյութերն են։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը