Կարծիք

17.10.2022 14:49


Հայաստանը վերջին 2 տարում ունի միայն մեկ իրական խնդիր, որի լուծումը թույլ կտա սկսել հաջողությամբ լուծել մնացածները. ազգային իշխանության վերականգնում է

Հայաստանը վերջին 2 տարում ունի միայն մեկ իրական խնդիր, որի լուծումը թույլ կտա սկսել հաջողությամբ լուծել մնացածները. ազգային իշխանության վերականգնում է

Սեպտեմբերի 13-14-ի փաստացի պատերազմից անցել է ավելի քան մեկ ամիս։ Հայաստանի Հանրապետության տարածքի մի շարք հատվածներ գրավվել է թշնամու կողմից։ Ջերմուկ, Սիսիան քաղաքներն ու շուրջ երկու տասնյակ գյուղեր ըստ էության հայաթափված վիճակում են, այդ բնակավայրերում չկա նորմալ կենսագործունեություն։ Հայաստանի հանդեպ Թուրքիան և Ադրբեջանը ունեն նոր տարածքային նկրտումներ և պատրաստվում են ուժով վերցնել դրանք։

Հայաստանը չունի պետություն և պետության գլուխ, որը թույլ կտա դիմադրել ու հաղթել մեզ պարտադրված պատերազմում։

Ինչ ուզում եք քննարկենք, ստեղծեք, հորինեք, անիմաստ է։ Քանի չկա գլխավոր խնդրի լուծումը, կատարված բոլոր քայլերը լինելու են անարդյունավետ։

Հայաստանը վերջին 2 տարում ունի միայն մեկ իրական խնդիր, որի լուծումը թույլ կտա սկսել հաջողությամբ լուծել մնացածները. ազգային իշխանության վերականգնում է։ Դրան կհետևի թե՛ անվտանգության վերականգնումը, թե՛ տնտեսական զարգացումը, թե՛ հանրային համերաշխությունը։

Այլ օրակարգ չկա։

Վարուժան Գեղամյանի տելեգրամյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը