Կարծիք

08.10.2022 09:46


2018-ին ՀՀ-ում յուրաքանչյուրն իրեն վարչապետ զգաց, ու ազգասպանները զավթեցին իշխանությունը

2018-ին ՀՀ-ում յուրաքանչյուրն իրեն վարչապետ զգաց, ու ազգասպանները զավթեցին իշխանությունը

2008 թ.-ի մարտի 1-ից, արդեն ակնհայտ, Նիկոլն ու նիկոլները սկսեցին ժողովրդին քարոզել, որ յուրաքանչյուրը կարող է իրավիճակի տեր լինել և ազատվել ղարաբաղցիներից ու Ղարաբաղից, որովհետև ղարաբաղցիները թալանչիներ են, իսկ Ղարաբաղն էլ, որ չլինի իրենք չաղ ու բախտավոր կապրեն: 2018-ին ՀՀ-ում յուրաքանչյուրն իրեն վարչապետ զգաց, ու ազգասպանները զավթեցին իշխանությունը...ու սկսվեց...ընդամենը 4 տարի և Նիկոլն ու նիկոլների «քրտնաջան» աշխատանքի արդյունքում, յուրաքանչյուրն իրեն զգաց խեղճ, թույլ ու շշնջաց. «դե ինձնից ոչինչ կախված չի»:

Ընդամենը մեկ հետևություն. այն որ Նիկոլը ատում է Հային, դա արձանագրված փաստ է, և հենց այդ «կարևոր» հատկանիշն էր, որով թշնամու ձեռքին իր գործիք դարձավ... Այն, որ արդեն բոլորն են փաստում, որ վերջ, Նիկոլը Արցախը տվեց, էլ ոչինչ հնարավոր չէ փոխել, դա էլ է նրա ծրագիրը: Ստացվում է, որ ժողովրդի մեծամասնությունը, շատ դեպքերում իր կամքից անկախ, Նիկոլի ծրագրի կատարողն է... Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրին և ասում եմ իմ դիրքորոշումը, որն ի դեպ 1988-ից նույնն է. որպես ՀԱՅ, որպես ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ իմ նախնիներից ժառանգած Հայրենիքը, իմ տունը, իմ երեխաների ապագան չեմ պատրաստվում զիջել ոչ Նիկոլին, ոչ թշնամուն ու հենց ինձնից է կախված և իմ Հայրենիքի, և իմ երեխաների ներկան ու ապագան: Եվ սա կարող է լինել նաև Քո դիրքորոշումը:

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը