Լրահոս

06.10.2022 13:33


Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին․ «Փաստինֆո»

Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին․ «Փաստինֆո»

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին, որոնք սպանվել էին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է «Փաստինֆո»-ն։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ, ցավոք, թշնամու լրատվամիջոցներից ենք առաջինը տեղեկանում, թե հայ զինծառայողների մարմինների հանձնման կամ ռազմագերիների վերադարձի, թե ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ՀՀ-ի կողմից հանձնելու մասին։ ՀՀ իրավասու մարմինները չեն շտապում առաջինը հանրությանը տրամադրել տեղեկություն, որպեսզի թշնամին չդռանա տեղեկատվության աղբյուր։

Այս խորագրի վերջին նյութերը