Քաղաքական

06.10.2022 08:37


Նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում դատավորի կարգավիճակին․ «Ժողովուրդ»

Նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում դատավորի կարգավիճակին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները հայտնվել են ծանր դրության առջեւ:

Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ միասին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) պետք է գործուղվի նաեւ նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը, կարծես համարվում էր հարցը փակված:

Նրանց առաջադրել է հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Փոխնախարար Թումանյանցի կենսագրության մեջ թաքնված կետեր կան, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ: Հիմա ՔՊ-ականները նրա հետ միասին պետք է փորձեն հակառակն ապացուցել:

Բանն այն է, որ նրա աշխատանքային ստաժը չի բավարարում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դատավոր դառնալու համար: Նրա կենսագրության մեջ նշված է, թե աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թվականից: Երանուհի Թումանյանցն աշխատել է ՄԻՊ-ում 2006-2016թթ. որպես ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի քարտուղարուհի, իսկ քարտուղարուհու աշխատանքը մասնագիտական ստաժ չի կարող համարվել: Փոխնախարարի մասնագիտական գործունեությունը պետք է հաշվարկել միայն 2008 թվականից:

Օրենքում հստակ ասվում է. «Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն»: Այսպիսով, նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում այս չափանիշներին. նա ոչ միայն հեղինակավոր իրավաբան չէ, այլեւ չունի 15 տարվա փորձ»:

Այս խորագրի վերջին նյութերը