Քաղաքական

04.10.2022 17:12


Հայաստանը չի կարող գնալ նոր կապիտուլացիայի. ստեղված իրավիճակից ելքեր կան, պետք է բեկում մտցնել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հայաստանը չի կարող գնալ նոր կապիտուլացիայի. ստեղված իրավիճակից ելքեր կան, պետք է բեկում մտցնել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ես չեմ կարծում, որ Վեհափառի և նախագահների հանդիպման օրակարգը սպառված է, քանի որ Հայաստանը գտնվում է խիստ օրհասական և պատկաման ժամանակահատվածում, որտեղ այդ ֆորմատից շատ մեծ պահանջ կա հասարակության կողմից: Խնդիրն այն է, թե Տեր-Պետրոսյանն այդ հանդիպումներից ինչ ակնկալիքներ ուներ: Եթե ինքն այդ հանդիպմանը եկել էր, ոչ թե ստեղծված իրավիճակից Հայաստանի համար ելք գտնելու ակնկալիքով, այլ Նիկոլի փրկության համար, բնականաբար այդ օրակարգը այլևս սպառված է. այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` վերոնշյալ հանդիպման վերաբերյալ արտահայտած տեսակետներին:

«Մենք կարծում ենք, որ ֆորմատը պետք է շարունակվի, թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի: Ըստ Տեր-Պետրոսյանի պատկերացումների` այդ ֆորմատը ստեղծվել է ընդդիմություն-իշխանություն երկխոսություն կազմակերպելու համար, դա իր պատկերացումն է: Ֆորմատի նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրակարգ ձևավորելն է»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է փաշինյանական ընտանեկան «Հայկական ժամանակում» հրապարակված ադրբեջանական պահանջներին և ՌԴ ցանկություններին` Սաղաթելյանը նշեց, որ ադրբեջանական այդ 5 կետերը նորություն չեն, բազմիցս թշնամին հրապարակային հնչեցրել է. «Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք դիմակայում ադրբեջանական ցանկություններին»:

«Հայաստանը չի կարող գնալ նոր կապիտուլացիայի: Ստեղված իրավիճակից ելքեր կան, պետք է բեկում մտցնել մեր արտաքին քաղաքականության, երկրի պաշտպանության մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի հարցին` Սաղաթելյանը նշեց, որ այդ հարցը կա օրակարգում, բայց գերխնդիրը համընդհանուր համաժողովրդական կոնսոսունս ձևավորելն է:

Ըստ դաշնակացական գործչի` անհնար է, որ ընդդիմությունը համախմբվի իշխանության հետ նոր կապիտուլացիայի շուրջ` ինչպես ասել էր Տեր-Պետրոսյանը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը