Լրահոս

30.09.2022 11:47


Արմավիրի մարզում բախվել են Honda-ն ու ՎԱԶ 21099-ը, կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են Honda-ն ու ՎԱԶ 21099-ը, կան վիրավորներ

Երեկ՝ սետեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Նարեկ Հայրապետյանի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Սմբատ Ալեքսանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ս. Ալեքսանյանի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 48-ամյա Սամսոն Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Երկու ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր

Այս խորագրի վերջին նյութերը