Կարծիք

24.09.2022 11:34


Ով ընտրում է ՔՊ-ին, միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին

Ով ընտրում է ՔՊ-ին, միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին

Սեպտեմբերի 25-ին, մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են։

Արդյո՞ք գիտակցում են ՔՊ ցուցակներում ընդգրկվածները, նրանց պոտենցիալ ընտրողները, որ նույնիսկ ՏԻՄ մակարդակով մասնակցություն ապահովելով, ՔՊ ընտրելով ընտրում են հայրենիքի կորուստը, նոր մարդկային և տարածքային կորուստները, դեռ չեմ խոսում պատասխանատվություն կիսելու մասին։

Անկեղծ ասած հարցադրումս հռետորական է, պատասխանն էլ առանձնապես արդեն կարևոր չէ։

Հատկապես գյուղական համայնքներում շատ եմ լսում, որ շատերն ասում են՝ դե համայնքի ղեկավար, ավագանի պետք է դառնայի՝ ստիպված դրանց ցուցակով դրեցի, տո էլ հայհոյում են, տո էլ ինչ ասես չեն ասում արդարացնելու իրենց առաջադրումները։

Վերջին անգամ ու շատ հստակ ուզում եմ ասել՝ իշխանության ցուցակով գնալը, նրանց օգտին քվեարկելը նշանակում է պատասխանատվություն ՔՊ-ի բոլոր արածների ու չարածների, երկիրն այս ծայրաստիճան վտանգավոր կետին հասցնելու համար։

Ով ընտրում է ՔՊ՝ նրանց ցուցակներում ընդգրկվելու կամ ընտրելու ձևով, նշանակում է, որ միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը