Կարծիք

24.09.2022 10:41


Մշակութային օկուպացիան է պատճառը․ անգլիական ֆաշիզմի հաղթանակը

Մշակութային օկուպացիան է պատճառը․ անգլիական ֆաշիզմի հաղթանակը

10 տարեկանում Չեխիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագու էի։ 200 երկրներից հենց Չեխիան էի ընտրել։

Չեխիայում էի ապրել, ամեն տեղ՝ Չեխիայի նիստ ու կաց, չեխերեն, Վացլավ Հավելի նկատմամբ սեր, Շվեյկ, Վլտավա, չեխական երգեր, Շկոդա ավտոմեքենան։

Ուզես-չուզես դառնում ես չեխական համակարգի մաս։

Ծրագրվում ես նրանց մշակութային կոդերով։ Դառնում նրանց թիմի անդամ ու որտեղ նրանց ազգային կոդն ես տեսնում՝ դրոշը, երկրպագում ես։ Ուղեղդ դառնում է չեխական, նոր ինքնություն ես ձեռք բերում։

Հետսովետական երիտասարդությունը Սովետական արգելքներից հետո անգլիական կամ անգլիայի տիրապետության տակ գտնվող արևմտյան մշակույթով կոդավորվեց։

Լավ ուսո՞ւմ ես ուզում, պիտի անգլերեն սովորես։ Ուզո՞ւմ ես հետաքրքիր էրևալ, պիտի Անգլիայի տիրապետության տակ գտնվող արևտմյան գրականությանը ծանոթ լինես։ Լավ երաժշտությունը Փինք Ֆլոյդն ու Ռադիոհեդն են։ Լավ կինոն Հոլիվուդինն է։ Լավ մրցանակաբաշխությունը Օսկարն է։ Լավ ազատությունը փաբերում է, որտեղ տժում ես ու երգում՝ It's my life, now or never:

Ռոք, ռեպ, փոփ, էլեկտրոնային երաժշտություն, ընտրությունը մեծ ա, որն ուզում ես սիրի ու ընկերոջդ հետ վիճի, թե որն ա լավը։ Ռաբիզի հարցում բոլորդ համաձայն եք, որ յախք ա։

Ի՜նչ լավ գրողներ ունեն։ Բուկովսկի, Գինսբերգ, Ֆոլքներ, Միլլեր, Ուիթման, Փալանիք։ Մեկը մեկից ազատ, մեկը մեկից լայնախոհ, մեկը մեկից պրոֆեսիոնալ։

Բայց կարդում ես ու ընկնում ամերիկյան շրջապատ, ամերիկյան նիստուկաց, գրողի երևակայությամբ ինքդ քեզ կոդավորում ես ու սիրում ես այնտեղ, որտեղ չկաս ու որտեղ քեզ համար, քո ինքնության համար վիզ չեն դրել։

Րաֆֆու ու Աբովյանի հարցում բոլորը համաձայն են, որ ստից գրողներ են։ Քո պաշտպանության համար, քո լեզվով ստեղծագործողը, քո շարունակականությունը ապահովողը մի բան չի, բայց հազարավոր կիլոմետրեր քեզնից հեռու, քո գոյության, քո շրջակայքի հետ կապ չունեցողը թույն ա։

Քաղաքակիրթն էլ ա էնտեղ։ Ոչինչ, որ մտնում են դպրոցներ աշակերտներին գնդակահարում։ Ոչինչ որ մինչև 20-րդ դարի վերջ ցեղասպանության դպրոցներ ունեին, իսկ հայերը աղբ են թափում։

Որտեղ էլ ապրես, կամաց-կամաց դառնալու ես էդ թիմի անդամ։ Չես ապրում այնտեղ, ոչինչ, տարածությունը հաղթահարվում ա մշակույթով։

Կոդ առ կոդ, երգ առ երգ, մաքդոնալդս առ մաքդոնալդս, փոխում է ուղեղը։ Եթե ողջ էությամբ տալիս ես էդ կոդերի հոսքին քեզ, առաջնային ինքնությունիցդ մնում ա մենակ լեզուն, որովհետև էնքան չկային, որ մշակույթը աշխարհայացքը ընդլայնելու համար լիներ, ոչ թե փախուստի։

Եվ նրանց թվում է, թե իրենց իմպուլսը արդարությունն ու ազնվությունն է, որ դուրս են գալիս պայքարելու ՀԱՊԿ-ից Հայաստանը հանելու համար, որ Ուկրաինան ավելի են սիրում, քան Արցախը, Իրանում սպանված կնոջ համար ավելի է սիրտը ցավում, քան խոշտանգված հայ կնոջ համար։

Բայց իրականում պարզապես օկուպացված են այս ժամանակաշրջանում Ռուսաստանի դեմ գործող երկրների մշակույթով։ Նրանց թիմի անդամ են դարձել, ինչպես ֆուտբոլիստին, որ մի թիմից առնում են, մյուս թիմի մարզաշապիկն ա հագնում, բայց նախորդ թիմից հիշողություններ մնում են։

Մենք էլ բարկանում ենք, որ բացատրում, բացատրում ենք, չեն հասկանում, որ վնաս են հասցնում մեր անվտանգությանը։ Իզուր։ ֆուտբոլ խաղալուց հո չե՞ս բարկանա, որ հակառակորդ թիմի խաղացողը հակառակ թիմից ա խաղում։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը