Մեկնաբանություն

22.09.2022 15:37


Ինչպես են նիկոլենք սիրում բոլորին, հպարտանում բոլորով ու խոնարհվում բոլորի առաջ

Ինչպես են նիկոլենք սիրում բոլորին, հպարտանում բոլորով ու խոնարհվում բոլորի առաջ

Նիկոլ Փաշինյանը երեկ Եռաբլուրում գերազանցեց ինքն իրեն։ ՀՀ անկախության օրով զոհվածների ծնողներին ու ընտանիքի անդամներին բռնի ուժով քարշ էն տալիս ու բացում Նիկոլի, նրա ուսապարկերի ճանապարհը։

Կարմիրբերետավորների ոհմակը որպես ապրանք էր վերաբերվում որդեկորույս մայրերին։ Նրանց ոտքերից ու ձեռքերից բռնած տանում ու նետում էին ոստիկանական մեքենան։ Սա առնվազն պետք է հանգեցնի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականին։ Իսկ բերետավոր բորենիներին առանց վաղեմության ժամկետի պետք է պատժել ինչպես օրենքով, այնպես էլ «սարերի» օրենքով։

Նման ստոր վայրագությունը ցույց է տալիս, թե ինչպես են Նիկոլն ու իր թայֆան ապրում լրիվ այլ կյանքով, այլ իրականության մեջ ու ինչպես են հաբրգել։

Ոստիկանության երեկվա պահվածքը ցույց է տալիս Նիկոլի ու իր ուսապարկերի գարշելի դեմքը։ Այդ դեմքը վաղուց էր բացահայտված, բայց հիմա դետալներն են երևում։

Երեկվա խայտառակությունն ու հանցագործությունը ցույց են տալիս նիկոլենց փարիսեցիական էությունը, ցույց են տալիս, թե իրականում քանի գրոշ արժեն Նիկոլի՝ «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ» խոսքերը։

Սրանք այնքան են լկտիացել, որ դեռ մի բան էլ արդարացնում են ոստիկանական ապօրինությունները։

Ի դեպ, նիկոլենց բուն մտածելակերպը բացահայտեց իրենց «Գիքորը»՝ տան խոսակցությունը հանրայնացնող Հովիկ Աղազարյանը։

«18 տարեկան լրացած երիտասարդն իր ծնողինը չէ, հասարակությանն է»,– հայտարարեց այս ՔՊ–ական գոյը՝ պարզ ցույց տալով, որ իրենց ու հատկապես իր շեֆի համար 18 տարեկան լրացածը թնդանոթի միս է, որին պետք է հանձնեն իրենց տնօրինությանը և որին իրենք առանց աչք թարթելու պատրաստ են զոհել՝ հանուն իրենց աթոռի և հանուն ոչնչի։

Նիկոլի համար 18 տարեկանը ոջիլի արժեք չունի։ Ինքը տարավ հազարների գլուխը կերավ, որպեսզի իրեն չասեն «Նիկոլ դավաճան»։ Հետո հայտարարեց, որ կարող էր այնպես անել, որ հազարները չմեռնեին, բայց ինչ–ինչ հաշվարկներից ելնելով չի արել դա։

Հիմա էլ անունը դրել է «խաղաղության դարաշրջան» ու ոչինչ չի արել բանակը վերականգնելու, զինվորի կյանքն անվտանգ դարձնելու համար ու մի բան էլ մուննաթ է գալիս, թե բա 18 տարեկանն արդեն ծնողինը չէ, այլ հասարակությանը (դե, իրենը, էլի՛)։

Նիկոլի լկտիությունն արդեն սահմանները վաղուց անցել է և նա վաղուց իշխանություն չունի Հայաստանում, ու ինքը լավ գիտի այդ մասին։

Նիկոլը դեռ մնում է աթոռին ու զուտ ֆորմալ առումով պահում իշխանությունը՝ լրիվ այլ պատճառով։ Մեղավորությունն այստեղ հակառակ դաշտում էլ է պետք փնտրել։ Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը