Քաղաքական

21.09.2022 10:50


Քո ծաղիկը արժանի չի մեր երեխեքին, դուրս եկար հլը ստեղից մի հատ (տեսանյութ)

Քո ծաղիկը արժանի չի մեր երեխեքին, դուրս եկար հլը ստեղից մի հատ (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք գիշերվանից Եռաբլուրում էին ու պատրաստվում էին այնպես անել, որպեսզի վարչապետ Փաշինյանը չկարողանա մտնել ասյտեղ, հեռացրին տարածքից։ Ծնողներին հեռացնում էին բիրտ ուժ կիրառելով։ Փաշինյանին ոստիկանական ջանքերով ամեն դեպքում հաջողվել է մտնել պանթեոն։ Քիչ առաջ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրուցում էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը տեղեկացրեց, որ չի կարող թիվ հրապարակել հիվանդանոցներում գտնվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց հետ կապված։ Ավանեսյանը, մինչ լրագրողների հետ շփվելը, «ջերմ» ընդունելության է արժանացել ծնողների կողմից։

«Դուրս անցի ստեղից հլը մի հատ, ծաղիկ չդնես, դու դրա իրավունքը չունես։ Այ տենց տուզիկ-տուզիկ պիտի ապրեք դուք։ Քո ծաղիկը էդ երեխեքին արժանի չի»,-ասել է ծնողներից մեկը՝ դիմելով նախարարին։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը