Հարցազրույց

04.09.2022 11:51


«Փաշինյանն Ադրբեջանին ցույց տվեց, որ Արցախն իր համար պետություն չէ, չի ճանաչում այն». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

«Փաշինյանն Ադրբեջանին ցույց տվեց, որ Արցախն իր համար պետություն չէ, չի ճանաչում այն». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չգիտի՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ինչու էր Արցախ գնացել:

«Ես չտեսա որևէ մեկին, որը կփաստեր, որ տեսել է նրան, միայն լրագրողական տեսախցիկ էր ֆիքսել իր ներկայությունն այստեղ: Ինչ նպատակով էր եկել, չեմ կարող ասել, միգուցե ինչ-որ տրամադրություններ շոշափելու կամ իր աչքով տեսնելու: Ասում էին, որ Հայաստանի գլխավոր դատախազն էլ է այստեղ, նաև՝ ՔՊ-ական երկու պատգամավոր: Փաստորեն, միայն իրենք էին արձագանքել Արցախի ԱԺ նախագահի հրավերին, այն էլ որևէ միջոցառման չեն մասնակցել, բացառությամբ, որ մեր ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի զոհված որդու հուշաքարի բացումն էր, որին իրենք ներկա էին: Միայն դա է եղել և ԱԺ նախագահի հետ հանդիպումը, որից հետո անմիջապես մեկնել են Արցախից: Ցուցադրական մի բան, որ հետո եթե ասվի՝ Հայաստանի իշխանությունները չեն գնացել, ասվի, որ երկու հոգի եղել են ԱԺ-ից»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև բարձրաստիճան զինվորականների նկատմամբ մեղադրանքների առաջադրմանը՝ նշելով, որ դա անակնկալ չէր. «Միքայել Արզումանյանի ձերբակալությունից հետո մարդիկ արդեն գուշակում էին՝ հաջորդը ով է լինելու: Այս իշխանությունների դեպքում սա նորմալ է, նրանք ամեն բան անում են ցուցադրության համար, ժողովրդին համոզելու համար: Հիմա թիրախավորված է բանակը, թիրախավորված են հրամանատարները, բարձրաստիճան սպայական կազմը, որպեսզի, ի վերջո, պատերազմի մեղավորների ցուցադրություն լինի և ստացվի այնպես, որ բարձրաստիճան զինվորականներն էին մեղավոր, բայց ոչ գլխավոր մեղավորը:

Այդ առումով՝ այս ամենը նորմալ է: Բայց նորմալ չէր, որ ձերբակալվեց Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը, իսկ Արցախի նախագահը տեղյակ չէր դրանից: Բացի այն, որ սա ժողովրդին գլխավոր թեմաներից շեղեց, սրանով ինքը նաև մի գլխավոր խնդիր լուծեց՝ Ադրբեջանին ցույց տվեց, որ Արցախն իր համար չի կարող լինել պետություն, իր կողմից չի ճանաչվում, որովհետև ձերբակալել Արցախից դուրս եկող պաշտոնյային, և այդ մասին չգիտի Արցախի նախագահը, սա միայն դա կարող է փաստել: Այսինքն՝ հերթական ցուցադրությունը իրենց տերերին, որ՝ մեզ համար Արցախ գոյություն չունի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը