Լրահոս

08.09.2011 10:24


Գյուլ. «ԼՂ–ի խնդրի կարգավորված չլինելը հիմնական խոչընդոտն է»

Գյուլ. «ԼՂ–ի խնդրի կարգավորված չլինելը հիմնական խոչընդոտն է»

ԼՂ–ի խնդրի կարգավորված չլինելը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարեկեցության հասնելու հիմնական խոչընդոտն է։ Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց»–ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը։

«Ենթադրում եմ, որ այս հարցի կապակցությամբ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության կարծիքները համընկնում են»,–ասել է Գյուլը՝ պատրաստակամություն հայտնելով բազմակողմանի աջակցություն ցուցաբերել խնդրի կարգավորմանը հասնելու լուծումներ գտնելու հարցում, անձամբ ներգրավվել դրանում։

«Այս ճանապարհին հասած առաջընթացը, անկասկած, հայ–թուրքական հարաբերություններում դրական ազդեցություն կունենա»,–ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստան–Ադրբեջան և Հայաստան–Թուրքիա հարաբերությունները չպետք է որպես առանձին գործընթաց դիտարկվեն։

Այս խորագրի վերջին նյութերը