Լրահոս

18.08.2022 18:30


Արարատի մարզում բախվել են Volkswagen Golf-ն ու Volkswagen Vento-ն. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Volkswagen Golf-ն ու Volkswagen Vento-ն. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Մայիս Հ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Արտակ Հ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մայիս Հ.-ն, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Ժորա Մ.-ն և Արտակ Հ.-ն ու նրա ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը