Կարծիք

18.08.2022 14:49


Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլևս փաստ է

Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլևս փաստ է

Հայքը չի կարող լուծել որևէ մարտահրավեր, որոնք գնալով ավելի են ահագնանում, քանի կա ներկայիս կառավարությունը։ Ինչու։

- Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլևս փաստ է, բնականաբար չի կարող հանրությանը մոբիլիզացնել դրանց լուծման շուրջ։

- Այս կառավարությունը մեր երեք հանրապետություններում եղած ամենա ոչ կոմպետենտն է և ընդունակ չէ գեներացնել ոչ միայն զարգացման հեռանկար, այլև դանդաղեցնել ավելի ցած գլորվելու իներցիան, դա էլ է փաստ։

- Այս կառավարությունն իր գործունեության ողջ ընթացքում չի կարողացել ձևակերպել որևէ քաղաքական հայեցակարգ, որն իրականության հետ առնչություն ունենա, դա էլ է փաստ։

- Այս կառավարությունը Հայքի միջազգային վարկանիշի նշաձողը իջեցրել է ամենացածր մակարդակի, որ անգամ մեր բնական դաշնակիցները բացահայտորեն տարանջատում են հայ ժողովրդին իշխանությունից ու սկսել են շրջանցելով կառավարությանը դիմել ժողովրդին' պաշտոնական մակարդակում։

- Այս կառավարությունը հակաբնական է, հակատրամաբանական է, հակասոցիալական է։ Սա նույնպես ակնհայտ է։

Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, սակայն այդ պահանջը պետք է ձևակերպի հանրային կազմակերպված ճակատում։ Ինչու։

Կուսակցությունների սահմանադրական մանդատն ընտրություններին մասնակցելն է մյուս կուսակցությունների հետ մրցելով։ Երբ որևէ կուսակցություն ակտիվանում է, մյուսները սկսում են խանգարել, դրանում տեսնելով մրցակիցների կողմից իշխանություն վերցնելու փորձ։ Այս հակաբնական կառավարության իշխանության մնալու հիմնական ռեսուրսը հենց դա է։

Հայքում ստեղծված իրավիճակում, երբ պետք է ոչ ընտրական գործընթացի միջոցով շրջել իրավիճակը, դա հնարավոր է միայն ոչ կուսակցական, այլ լայն հանրային ճակատի միջոցով։ Սա էլ է փաստ, բայց բոլորի համար դեռ ոչ ակնհայտ։

Ատեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը