Լրահոս

18.08.2022 09:47


«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ)

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ)

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում չորս օր առաջ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները շարունակվում են։

Պայթյունի հետեւանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Զոհված քաղաքացիներից մեկի ինքնությունը դեռեւս պարզված չէ։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․։

Հիվանդանոցներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը մինչեւ այս պահը շարունակում է բուժում ստանալ։

Այս խորագրի վերջին նյութերը