Լրահոս

17.08.2022 16:06


Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ

Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 55-ամյա Սիմոն Հ-ի վարած ԳԱԶ 2706-222 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Դ-ի վարած ԳԱԶ 5312 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արմեն Դ-ն և Սիմոն Դ-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արսեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» ԲԿ։

Բախման հետևանքով ԳԱԶ 5312-ը մասամբ կողաշրջվել է։

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը