Լրահոս

17.08.2022 11:56


«Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել

2022 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. ծնված, 2003թ.-ի ՀՀ ՔՕ 178հ. 3մ. 1կ. մեղադրվող Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:

Ինչպես տեղեակցնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՔԿՀ-ներում մահերի թիվը աննախադեպ բարձր է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 68 դատապարտյալ ուկալանավոր է մահացել։

Այս խորագրի վերջին նյութերը