Լրահոս

16.08.2022 10:24


«Սուրմալու»-ում կամավորական աշխատանքեր իրականացնելիս այրվածք է ստացել դերասան Դավիթ Ղարիբյանը

«Սուրմալու»-ում կամավորական աշխատանքեր իրականացնելիս այրվածք է ստացել դերասան Դավիթ Ղարիբյանը

Արդեն երրորդ օրն է, ինչ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում «Իրավունք»-ի աչքից չվրիպեց այն, որ կամավորական աշխատանքեր իրականացնելիս այրվածք է ստացել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոդյուսեր Դավիթ Ղարիբյանը: Նրան առաջին օգնություն ցույց տվեցին տեղում գործող «Կարմիր խաչի» կետում և չնայած հորդորներին գնալ հիվանդանոց՝ Դավիթ Ղարիբյանը մինչև այս պահը շարունակում է մնալ տեղում՝ իր օգնությունը ցուցաբերելով փրկարարներին և մյուս կամավորներին:

298945620-1369928803530637-2762013632794710684-n 299211734-3192850470968756-1149342784176267688-n

Այս խորագրի վերջին նյութերը