Լրահոս

15.08.2022 19:31


«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած հրդեհի և պայթյունի զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանանը։

«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։

Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-նշել է նա։

ՀՀ ԱԻՆ-ի վերջին տվյալներով՝ պայթյունից հետո Երևան քաղաքի բժշկական կեմտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Անհետ կորած կարող է համարվել 21 մարդ, որոնցից 5-ը՝ Իրանի, 1-ը՝ Ռուսաստանի քաղաքացի։

Այս խորագրի վերջին նյութերը