Լրահոս

15.08.2022 17:39


Մյասնիկյան պողոտայում գործող ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, երկու անձ ձերբակալվել է

Մյասնիկյան պողոտայում գործող ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, երկու անձ ձերբակալվել է

Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեի դիմաց՝ «Սուվենիր» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամեր անց մայրաքաղաքի Պռոշյան փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք Է տեղափոխՎել Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Արթուր Հ-ն և 28-ամյա Խաչիկ Ա-Ն։ Վերջիններս եղել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով։

Պարզվել է, որ Խաչիկ Ա-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված հասցեի դիմաց ատրճանակից կրակոցներ է արձակել։

Վերջիններս ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ ավագ քննիչ Վարդանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Կրակոցների արդյունքում 1 պարկուճ դիպել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, որը չի վնասվել։

Այս խորագրի վերջին նյութերը