Լրահոս

15.08.2022 08:57


Փլատակների տակից դուրս բերվեց ևս մեկ դի. զոհերի թիվը 6-ն է (տեսանյութ)

Փլատակների տակից դուրս բերվեց ևս մեկ դի. զոհերի թիվը 6-ն է (տեսանյութ)

«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից փրկարարները քիչ առաջ դուրս բերեցին եւս մեկ դի։ Այս պահին զոհերի ընդհանուր թիվը 6-ն է։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը