Կարծիք

19.07.2022 16:38


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալը, ծնված լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալը, ծնված լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը

ՄԵՐՕՐՅԱ ՄԱՆԿՈՒՐՏՆԵՐԸ

Վերջին տարիներին այնքան դավաճանական խոսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակությունը։ Բայց կարդալով անվտանգության խորհրդի քարտուղար կոչված Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, հերթական անգամ ․․․ ոչ այնքան զարմացա, որքան ինձ համակեց հայ լինելու ամոթի զգացումը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալը, ծնված լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։ Նորից ու նորից հիշեցի Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է տևում օրը» վեպում նկարագրված մանկուրտներին։ Գերիներ, որոնց գլխին թշնամին հագցրել է նոր մորթված ուղտի պարանոցի կաշի և նրանք կորցնելով հիշողությունը, դառնում են թշնամու ամենահավատարիմ ստրուկները։ Եվ այդ մանկուրտները պատրաստ են սպանել հարազատ մորը և վաճառել հայրենիքը։

Այսօրվա մանկուրտների գրպանը թշնամին լցրել է միլիոններ, հանուն որոնց նրանք ուրանում և վաճառում են հայրենիքը։

Ավետիք Ւշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը