Կարծիք

19.07.2022 15:51


Կարելի էր ձեր վզից բռնել ու ՀՅԴ-ի մի քանի գրասենյակներ մտցնել, որ տեսնեք՝ պետության շահը ոնց է պաշտպանվում. արձագանք՝ Կոնջորյանին

Կարելի էր ձեր վզից բռնել ու ՀՅԴ-ի մի քանի գրասենյակներ մտցնել, որ տեսնեք՝ պետության շահը ոնց է պաշտպանվում. արձագանք՝ Կոնջորյանին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը արձագանքել էՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի` «Հանրային» հեռուստաընկերության եթերում հնչեցրած մտքերին` նշելով.
«Խորհրդարանական մեծամասնության ճամբարափոխ նախագահացուին փոխանցեք, որ երկու տղամարդացուներով տասը րոպե կին քաղաքական գործչի մասին բամբասելը ոչ քաղաքական ա, ոչ էլ տղամարդկային:
Ու մեկ էլ՝ խորhրդարանական դիվանագիտությունից չխոսաք, թե չէ մենք կարող ա ավելի շատ խոսանք.․. Հիշեք այ քաղաքական խոտաններ, ձեր արտաքին խորհրդարանական միմոսությունը, որի անունը խորհրդարանական դիվանագիտություն եք դրել, մենք շատ լավ գիտենք։ Ու շատ բան չենք խոսում, որ էս երկիրն ավելի չխայտառակենք։ Ձեներդ կտրեք ու վեր ընգեք տեղներդ, դուք ո՞վ եք որ ձեր հետ պետություն պաշտպանենք այ պարտության խորհրդանիշներ։ Մենք որտեղ պետք ա ու ոնց պետք ա պաշտպանում ենք։ Ավելին՝ եթե էդքան վնասատու չլինեիք, կարելի էր Ձեր վզից բռնել ու Դաշնակցության մի քանի գրասենյակներ մտցնել, որ տեսնեք թե պետության շահը ոնց ա պաշտպանվում, նույն ձև կարելի էր Դաշնակցության Բոսթոնի արխիվ մտցնել, որ Սիմոն Վրացյանի անունը անպատեհ չհոլովեիք։
Զգույշ եղեք, էլի եմ ասում՝ ձեր արտաքին խորհրդարանական ծաղրի մասին որ չենք բարձրաձայնում, դրանից չառիթավորվեք…
Ի դեպ, Դաշնակցության ու դաշնակցականների հասցեին վիրավորական արտահայտություններից առաջ, լավ կանեն իրենց գործընկերներին ասեն, որ ստեղ-դեղ Դաշնակցության գրասենյակների առաջ վիզ չծռեն։
Չափներդ ճանաչեք ու մեր համբերության հետ մի խաղացեք։
Սխալ ոլորտ եք մտել․․․»:

Այս խորագրի վերջին նյութերը