Քաղաքական

07.07.2022 08:12


Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հայկական և ռուսական հաղորդագրություններում տարբերություններ կան

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հայկական և ռուսական հաղորդագրություններում տարբերություններ կան

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, ՀՀ կառավարության կայքին զուգահեռ, տեղադրվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Սակայն, ի տարբերություն ՀՀ կառավարության հաղորդագրության՝ Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ երկրների ղեկավարները խոսել են նաև Հայաստան-Թուրքիա շփումների մասին։

«Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին»,- մասնավորապես գրված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ այս հատվածը բացակայում է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը