Կարծիք

06.07.2022 19:29


Աշխարհում կա մի ուժ, ում ձեռնատու են այսօրվա քաղբանտարկյալները՝ դրանք Հայաստանի թշնամիներն են (տեսանյութ)

Աշխարհում կա մի ուժ, ում ձեռնատու են այսօրվա քաղբանտարկյալները՝ դրանք Հայաստանի թշնամիներն են (տեսանյութ)
Եղբայրավաճառության օրակարգը մերժողները
Քաղբանտարկյալ Gor Matevosyan-ն է։ 2020 թ․ պատերազմին մասնակցելուց հետո Գոռը դուրս եկավ աշխատանքից ու ՀՅԴ Երիտասարդականի կողմից գործուղվեց Սյունիք, որ տեղում երիտասարդական ծրագրեր իրականացվի։ 1 տարվանից էլ քիչ ժամանակում Սյունիքը մեր աշխարհասփյուռ երիտասարդականի համար կենտրոն դարձավ՝ ճամբարներ, փոքր բիզնեսի ֆինանսավորման նախաձեռնություն, ուսուցողական ծրագրեր, ժամանցային միջոցառումներ ու այս ամենն իրականացրեցին Շվեդիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից ժամանած մեր ընկերները։ Այս ամենը հնարավոր եղավ, որովհետև Գոռը ապրում ու գործում էր Կապանում։ Մենք էլ իրեն պարբերաբար հյուր էինք գնում ու նոր ծրագրերի պլանավորում։
Հիմա Գոռը մեկ ամսից ավել անազատության մեջ է։ Սյունիքում ծրագրերը կանգ են առել, Կապանի մեր խումբն անհամբեր սպասւոմէ Գոռի վերադարձին։
Աշխարհում կա մի ուժ, ում ձեռնատու են այսօրվա քաղբանտարկյալները՝ դրանք Հայաստանի թշնամիներն են։
Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը