Լրահոս

02.09.2011 10:11


Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Լիբիայում ՆԱՏՕ–ի գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, ինչքան որ անհրաժեշտ է»

Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Լիբիայում ՆԱՏՕ–ի գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, ինչքան որ անհրաժեշտ է»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Լիբիայի ապագային նվիրված Փարիզում կայացած միջազգային համաժողովի արդյունքների վերաբերյալ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Լիբիայի քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ–ի գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, ինչքան որ անհրաժեշտ է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Քեմերոնը ընդգծել է, որ համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի առաջատար երկրների ներկայացուցիչները, հասել է երեք գլխավոր արդյունքի։

«Առաջին՝ ՆԱՏՕ–ն կշարունակի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից 1970 և 1973թթ. ընդունված բանաձևերի պաշտպանությանն ուղղված գործողություններն այնքան, ինչքան որ դրանք անհրաժեշտ կլինեն քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։

Երկրորդ՝ համաժողովի բոլոր մասնակիցները համաձայնել են Լիբիայի անվտանգության, կարգուկանոնի և օրինականության  ապահովման անհրաժեշտության հետ։

Երրորդ՝ համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել Լիբիայի ազգային անցումային խորհրդի՝ դեպի երկրի նոր պետական և հասարակական համակարգի անցման ջանքերը»,–ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը