Կարծիք

29.06.2022 15:57


Քաղաքական պատվերով ինձ, իմ ընկերներին զորահավաքային զորակոչի ծանուցում ուղարկելով ձեր նպատակին չեք հասնի․ մեր երկրի սահմաններին ծառայելը պատիվ է ու պատասխանատվություն

Քաղաքական պատվերով ինձ, իմ ընկերներին զորահավաքային զորակոչի ծանուցում ուղարկելով ձեր նպատակին չեք հասնի․ մեր երկրի սահմաններին ծառայելը պատիվ է ու պատասխանատվություն

Ոստիկանությունից տարբեր հարցերով օրը մի հատ զանգ կատարելով կամ Քոչարյան .անդոնի խորհրդով ու քաղաքական պատվերով ինձ, իմ ընկերներին զորահավաքային զորակոչի ծանուցում ուղարկելով ձեր նպատակին, իհարկե, չեք հասնի։ Մեր երկրի սահմաններին ծառայելը միայն ձեր նմանների համար է ճնշում կամ պատիժ։ Մեր համար դա պատիվ է ու պատասխանատվություն։ Դաշնակցական իմ ավագ ընկերների համար այդպես եղել է 1990֊ականներին, իմ սերնդի համար` 2016֊ին, 2020֊ին ու խաղաղ ժամանակներում։ Ավելին, էս մեթոդներով ձեզ ու ձեր բարեկամ թուրքերին միանշանակ վնասելու եք։ Ուր գնացինք, ձեր քանդած բանակն էդ հատվածում բանակի տեսք է ունենալու, եթե գեթ մի զինվոր կա, որ մինչ օրս ձեզ` հողատուներիդ, չի հայհոյել երկիրը հանձնելու համար, թշնամու առաջ կզելու համար, ապա անպայման հայհոյելու է ու` բացահայտ։

#առանց_նիկոլ_Հայաստան

Տարոն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը