Լրահոս

01.09.2011 17:20


Հայաստան է ժամանելու ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը

Ս.թ. սեպտեմբերի 2-ին կայանալու են ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցություն» ծրագրի շրջանակներում վերակառուցված Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցի մասնաշենքի և Ներքին Սասնաշեն գյուղի մանկապարտեզի բացման արարողությունները: Բացման արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ռամշտեյնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) ավիաբազայի  հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մարկ Զամզոուն և ԱՄՆ զինված ուժերի ինժեներական կորպուսի քաղաքացիական աշխատանքների դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, գնդապետ Պետեր Հելմինգերը: 2011թ. սեպտեմբերի 2-ին լրանում է Ներքին Սասնաշենի տարածքում ամերիկյան C-130 հետախուզական ինքնաթիռի կործանման 53-րդ տարելիցը: Միջոցառումների շրջանակներում մասնակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցելու ինքնաթիռի անձնակազմի 17 զոհված անդամների հիշատակի հուշահամալիրին:

Այս խորագրի վերջին նյութերը