Լրահոս

01.09.2011 16:54


Հստակեցվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով կհստակեցվի այդպիսի գործերի ենթակայությունը, սանկցիաները կհամապատասխանեցվեն զանցանքների հանրայնորեն վնասակարության աստիճանին և բնույթին, կուժեղացվի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից։

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է հաշվի առնել 2012 թ. պետբյուջեի օրենքով նախատեսվող ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափերը և ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ օրենքների ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ սահմանող դրույթները։ Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը