Կարծիք

29.06.2022 08:57


Երկրի իշխանությունը կոռումպացված է, ստախոս, հայհոյախոս, նյութապաշտ, վայելքների սիրահար, անհայրենիք

Երկրի իշխանությունը կոռումպացված է, ստախոս, հայհոյախոս, նյութապաշտ, վայելքների սիրահար, անհայրենիք

ՎԵՐԵՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ

Խայտառակ, դավադիր պարտությունից հետո, մինչև այսօր, ՀՀ զինված ուժերում հաճախ բացահայտվում են դավաճաններ, որոնք որոշակի գումարի դիմաց թշնամուն են հաղորդում տարբեր գաղտնի տեղեկություններ։ Որքանո՞վ են ճիշտ այս հաղորդումները և եթե իսկապես ճիշտ են, արժե՞ արդյոք , ի լուր աշխարհի այդ մասին հայտարարել։Կարծում եմ՝ ոչ։ Չնայած ինքս չեմ հավատում այս «իշխանության» ոչ մի խոսքի, այս հաղորդումներին հակված եմ հավատալու։

Բացատրեմ, թե ինչու։ Իմ համոզմամբ, ցանկացած պետության մեջ, տվյալ երկրի իշխանական վերնախավն իր վարվելակերպով օրինակ է ծառայում այդ երկրի ժողովրդի համար։ Եթե երկրի իշխանությունը կոռումպացված է, ստախոս, հայհոյախոս, նյութապաշտ, վայելքների սիրահար, անհայրենիք, ապա տվյալ երկրի ժողովրդի մեծամասնության համար այդ ամենը օրինակ են ծառայում՝ ժամանակի ընթացքում այդ բոլորը դարձնելով «արժեքներ»։ Նույնը վերաբերում է հայրենիքի դավաճանությանը՝ քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ․․․և վերջապես՝ զինվորականներ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը