Լրահոս

01.09.2011 16:52


2012թ. Ուկրաինան ՌԴ–ից 1/3-ով պակաս գազ կգնի

2012թ. Ուկրաինան ՌԴ–ից 1/3-ով պակաս գազ կգնի

«Գազպրոմ»–ին Ուկրաինայի ներկայացրած հայտի համաձայն՝  այդ երկիրը 2012թ. ՌԴ–ից 27 մլրդ խորանարդ մետր գազ կգնի։ Այնինչ 2011թ. այդ թիվը կազմում էր մոտ 40 մլրդ խմ, այսպիսով՝ Ուկրաինա ներմուծվող ռուսական գազը հաջորդ տարի կպակասի 1/3-ով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն։

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կառավարության այս որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ռուսական գազի գնի առկա պայմաններում էլեկտրաէներգիայի ստացման համար  առավել շահավետ է օգտագործել ուկրաինական ածուխը, քան գնել ռուսական գազը։ Միաժամանակ նա նշել է, թե էներգիայի այլընտրանքային աղբյուրների գործարկման համար համապատասխան քայլեր կձեռնարկվեն։

Հիշեցնենք, որ Ուրկրաինան շարունակում է «Գազպրոմ»–ին պարտք մնալ մեծ քանակությամբ գումար, միաժամանակ ՌԴ–ն չի պատրաստվում էժանացնել Ուկրաինային վաճառվող գազը։

Այս խորագրի վերջին նյութերը