Լրահոս

01.09.2011 14:37


Էդվարդ Նալբանդան. «Ադրբեջանի մերժողական եւ ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել»

Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց ԵՊՀ, որտեղ ելույթ ունեցավ ֆակուլտետի առաջին կուրսեցիների եւ պրոֆեսորադասախոսական կազմի առջեւ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը շնորհավորեց Մայր ԲՈՒՀ-ի առաջին կուրսեցիներին համալսարան ընդունվելու եւ ուսումնական առաջին օրվա կապակցությամբ եւ նրանց մաղթեց բեղմնավոր ուսում եւ բազում գիտելիքներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն եւ առաջնահերթությունները, անդրադարձավ նախօրեին ավարտված Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքներին, մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Պատասխանելով ուսանողի հարցին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հասել էինք մի հանգրվանի, երբ միջնորդները, միջազգային հանրությունը եւ նրանց հետ համահունչ դիրքորոշում ունեցող Հայաստանը գտնում էին, որ Ռոսաստանի նախագահի միջնորդությամբ եւ ներկայությամբ Կազանի հանդիպմանը եռնախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: Ադրբեջանի մերժողական եւ ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել:

Նույնն էր պատահել նաեւ 2011 թ. մարտին Սոչիի, 2010 թ. հոկտեմբերին Սստրախանի եւ 2010 թ. հունիսի Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, որտեղ Ադրբեջանը փաստորեն խոչընդոտեց համաձայնության կայացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը