Լրահոս

01.09.2011 13:45


Կառավարման փորձագետ. «Մենք չունենք կրթական համակարգ»

Կառավարման փորձագետ. «Մենք չունենք կրթական համակարգ»

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ զրույցում «7օր»–ը փոձեց ճշտել՝ որոնք են Հայաստանի Հանրապետության ներկայիս կրթական համակարգի խնդիրներն ու թերությունները։

«Կրթական համակարգում այն խնդիրն է, որ չունենք կրթական համակարգ»,–նկատեց Հ. Մեսրոպյանը։

–Համակարգ նշանակում է տարբեր ենթահամակարգերի փոխկապակցված և ներդաշնակ գործունեություն։ Մեզ մոտ ո՞ր համակարգն է մյուսի հետ ներդաշնակ, ոչ մեկը։ Ռուսը կասի՝ «лебедь, рак да щука»։ Համակարգ բառն իր մեջ պարունակում է որոշակի օրինաչափություն. մեզ մոտ չկա համակարգ, քանի որ մենք չունենք կրթական քաղաքականություն, փիլիսոփայություն, քաղաքացու, ազգի դաստիարակման ոչ մի հայեցակարգ։

«7օր–ի» դիտարկմանը, թե նշանակում է՝ Կրթության և գիտության նախարարության ձեռնարկած բարեփոխումներն ապարդյուն են, փորձագետն ասաց, որ ցանկացած փոփոխություն գնահատվում է արդյունքով.

–Քանի որ մեզ մոտ անկում է ապրում կրթության արժեվորման մակարդակը, ուրեմն բարեփոխումները չարեփոխումներ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը