Լրահոս

01.09.2011 12:30


Աֆղանստանում վրացական զորքերի զոհերի թիվը հասել է 10–ի

Ինչպես հայտնում  է «Новости-Грузия» թերթը, Աֆղանստանի ծայրամասում Հելմենդ թալիբները հարձակվել են երկրում գտնվող միջազգային ուժերի վրա, որի հետևանքով մեկ վրացի  զինծառայող է զոհվել։

Զոհվածը վրացական բանակի կրտսեր սերժանտ Ռևազ Բերիձեն է, ով ծառայում է 2002–ից, իսկ Իրաքում ծառայում է կոալիցիայի ուժերի կազմում։

Վրաստանի պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել զոհվածի ընտանիքին։

Լրատվամիջոցը գրում է, որ Բրիձեի մահով վերջին մեկ տարում Աֆղանստանում զոհված  վրացի զինվորների թիվը հասել է 10–ի։

Այս խորագրի վերջին նյութերը