Կարծիք

16.06.2022 16:21


Փաշինյանի իշխանությունն ու Ադրբեջանը մեղադրում են ընդդիմությանը, իբր Մոսկվայի պատվերը կատարելու համար

Փաշինյանի իշխանությունն ու Ադրբեջանը մեղադրում են ընդդիմությանը, իբր Մոսկվայի պատվերը կատարելու համար

Այս օրերին շատ հետաքրքիր զուգադիպություն է նկատվում Նիկոլ Փաշինյանին աջակցող հայաստանյան շրջանակների և Ադրբեջանի իշխանությունների գնահատականների միջև, երբ խոսքը գնում է Հայաստանում գործող ընդդիմադիր շրջանակների մասին: Այսօրվա փաշինյանական քարոզչական մեքենան միաբերան պնդում է, թե իբր ներկայիս հակափաշինյանական բողոքի ցույցերը աջակցվում են Ռուսաստանի որոշ շրջանակների կողմից: Բառիս բուն իմաստով, նույնաբովանդակ տեսակետով են հանդես գալիս Ադրբեջանի իշխանության քարոզչամեքենայի ներկայացուցիչները: Ուշադրություն դարձնենք նրանց ձևակերպումների և մտքի բովանդակության վրա: Ադրբեջանցիները պնդում են, որ Փաշինյանը արդեն ձեռքերը լվացել է ղարաբաղյան խնդրից և դրա պատճառով է Մոսկվան նրան փորձում պատժել հայաստանյան ընդդիմության ձեռքերով: Գրեթե նույնը կրկնում է փաշինյանի քարոզչամեքենան: Վերջիններս գրեթե չեն հերքում, որ իրենք իրենց ձեռքերը լվացել են ղարաբաղյան խնդրից և հենց այդ պատրվակով է Մոսկվան ուզում սանձել իրենց, օգտագործելով ներկայիս ընդդիմությանը:

Փաստորեն Փաշինյանի կողմնակիցները արդեն չեն էլ թաքցնում, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործում են միասնաբար և դեռ բողոքում են, որ դրա համար իրենց Մոսկվան փորձում է սանձել:

Այսպիսի լկտի հակապետական պահվածքը աննախադեպ է իր տեսակով և բովանդակությամբ: Միայն Հայաստանում կարող էին հանդուրժել նման տարրերին և զարմանալի չէ, որ հայերն այն եզակի ազգերից են, որ ենթարկվեցին ցեղասպանությանը հարյուր տարի առաջ: Կներեք, բայց նման արժեքներով ապրող ազգը այլ ճակատագրի չի կարող արժենալ, քանզի բնության օրենքները դա թույլ չեն տալիս: Պարզապես ապշեցնող է, թե ինչ լկտիությամբ են բացահայտվում այդ քարոզիչները, չվախենալով, որ այդ ամենը աննկատ չի մնալու հանրության կողմից:

Հնարավո՞ր էր արդյոք, որ նման շերտ լիներ, օրինակ, Ադրբեջանում: Իհարկե ոչ, նրանք թեև մեր հակառակորդներն են, բայց պիտի խոստովանենք, որ արժանապատվությամբ և մեխսունակությամբ մի կարգով բարձր վիճակում են գտնվում այսօր մեզնից: Հենց դրա համար էլ նրանք 2020-ին հաղթեցին մեզ:

Թե ինչու մենք հայտնվեցինք այսպիսի խղճուկ վիճակում, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը