Լրահոս

30.08.2011 12:02


Տուժածների անունները ճշտվել են

Հիշեցնենք,որ երեկ` օգոստոսի 29-ին,դեռևս չպարզված հանգամանքներում Սևան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում բախվել էին ‘’ԳԱԶել’’ մակնիշի Տ 361 ՈՒՌ պետհամարանիշի  (վարորդ` Գոռ Սարգսյան.) և ‘’ԶԻԼ-130’’ մակնիշի 28 ՍՕ 837 պետհամարանիշի  (վարորդ` Ռուսլան Բալինյան) ավտոմեքենաները:

Պարզվել են  ավտոպատահարի հետևանքով  տուժածների անունները:Ավտոպատահարի հետևանքով զոհվել են Երևան քաղաքի բնակիչ,1991թվականին ծնված Հասմիկ Մկրտչյանը  և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ,1974թվականին ծնված Անահիտ Դավիդյանը: Սևան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ,1978թվականին ծնված Գոռ Սարգսյանը  և Երևան քաղաքի բնակիչ, 1960թվականին ծնված Ռիփսիմե Սարգսյանը: Գ.Սարգսյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ռ.Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից և հարազատների ուղեկցությամբ տեղափոխվել Երևան քաղաք: Հրազդան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից` Էջմիածին քաղաքի բնակիչ,1990թվականին ծնված Հովհաննես Հակոբյանը տեղափոխվել է Երևան քաղաքի ‘’Էրեբունի’’ բժշկական կենտրոն, Երևան քաղաքի բնակիչներ`1958թվականին ծնված Էմմա Ավագյանը և1999թվականին ծնված Սեդա Ավագյանը հոսպիտալացված են, առողջական վիճակները միջին ծանրության է, իսկ երեք քաղաքացի` ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Այս խորագրի վերջին նյութերը